Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառարավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրված 12.06.2023թ. N 03/11.12/4450-2023 և 02.02.2024թ. N 03/11.12/584-2024 գրությունը, սեփականության իրավունքի 26042023-06-0080 վկայականը, «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 27.06.2024թ. թիվ 30 դրական եզրակացությունը ՝ համայնքի ավագանինորոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղ, 1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 06-069-0349-0002 ծածկագրով, հատուկ նշանակության 4.0 հա մակերեսով հողամասը փոփոխել հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված հողերի՝ հետագայում օտարման նպատակով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |