Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ՝ 06-002-0038-0477 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, ԱԶԱՏ ՍԱՄԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՂԱՎԱՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով Ազատ Սամադի Մակարյանի դիմումը, Ալավերդու քաղխորհրդի գործկոմի 29.09.1997թ. թիվ 156 որոշման հիման վրա ստացած սեփականության վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1. Համայնքային սեփականություն համարվող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0038-0477 ծածկագրից առանձնացվող, Զորավար Անդրանիկ (նախկինում՝ Կոմերիտմիության) փողոցում գտնվող տաղավարի զբաղեցրած՝ 0.00266 հա մակերեսով հողամասը 49947 /քառասունինը հազար ինը հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել տաղավարի սեփականատեր հանդիսացող՝ Ազատ Սամադի Մակարյանին որպես օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցող անձ:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.03 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner