Այսօր: Կիրակի, 17 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 52
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 52


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 06-Ի N 30-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ինմասի 3-րդ կետով, 34-րդհոդվածով, հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 12.05.2021թ. թիվ 110 դրական եզրակացությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Ալավերդի համայնքի ավագանու 06.05.2019թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխադրելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» N 30-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, «ԲԷՑ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-060-0221-0028, 06-060-0221-0026, 06-060-0220-0040, 06-060-0217-0045, 06-060-0208-0071, 06-060-0208-0072 կադաստրային ծածկագրերով, 0.06419 հա մակերեսով վարելահողերը և 0.01558 հա մակերեսով այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 06-060-0208-0070) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ
 փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական 7 հենասյուների կառուցման ու սպասարկման համար:
2.
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-060-0211-0018, 06-060-0208-0066 կադաստրային ծածկագրերի 0.02737 հա այլ հողատեսքը և պետական սեփականություն հանդիսացող, անտառային նշանակության 06-060-0655-0004 կադաստրային ծածկագրի  0.01193 հա անտառը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության, հետագայում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ուղղակի վաճառքի կարգով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, մեկ քառակուսի մետրը երկու հարյուր քսաներկու /222/ ՀՀ դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինում ծրագրի շրջանակներում էլեկտրահաղորդման օդայինգծի /3 հենասյուների/ կառուցման և սպասարկման համար»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(274.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner