Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալավերդու համայնքապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի 29.01.2020թ. նիստի N 1, 20.02.2020թ. նիստի N 2 եզրակացությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և Ալավերդի համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |