Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 108
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0150-0055 ԾԱԾԿԱԳՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4) մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով Արտաշես Արշալույսի Գևորգյանի դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման  N 2287886 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը`

 

 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0055 ծածկագրով, ավտոտնակով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0058 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, 45936 /քառասունհինգ հազար ինը հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել ավտոտնակի սեփականատեր հանդիսացող՝ Արտաշես Արշալույսի Գևորգյանին:
2.
Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներումհնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներումբնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner