Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-022-0101-0151 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.16683 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ, 464-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի   21-րդ կետի,  77-րդ և 80-րդ հոդվածների,   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 3-րդ, 35-րդ, հոդվածների, 56-րդ հոդվածի առաջին, հինգերորդ և ութերորդ մասերի,  57-րդ հոդվածի առաջին, երկրորդ և յոթերորդ մասերի,  76-րդ,  77-րդ, 78-րդ, հոդվածների`  Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.   

հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկությունը, N 10062022-06-0037 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը՝

1.    Համայնքի  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու  համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սահմանված նպատակներին, հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատասխան, համայնքային  սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու  համար՝  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով,  10 (տասը)  տարի ժամկետով տրամադրել ժամանակավոր օգտագործման մրցութային կարգով:

1.1.         Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0101-0151 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի 1.16683 հեկտար մակերեսով հողամասը:

Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 40000  (քառասուն հազար) դրամ:

2. Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում,  հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում,  բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:

1)  Հողամասի վարձակալությամբ իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց  օրենքով պաշտպանվող  շահերը,  ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

2) Հողամասը վարձակալությամբ իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով  նախատեսված չէ այլ նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:

3. Համայնքի ղեկավարին`

1) Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի  կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև  սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):

2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:

 3) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(357.11 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner