Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերության՝ 09․04․2024 թվականին կայացած արտահերթ ժողովի թիվ 02/24 արձանագրությունը, սեփականության իրավունքի N 2286441 վկայականը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 09.04.2024թ. տրված N ՄՏ-09042024-06-0172 միասնական տեղեկանքը՝    համայնքի ավագանինորոշում է. 

1Որպես նվիրատվություն ընդունել Ախթալայի ԼՀԿ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքին տրվող,  Ալավերդի  համայնքի Շամլուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-005-0012-0021 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.1015 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը՝ հիվանդանոցը:
1.     Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
2.    Լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր և կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner