Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 72
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 72


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ԱԿՈՒՄԲԻ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԹԻՎ 12 ԵՎ ԹԻՎ 13 ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՄԻ ՄԱՍԸ, ԹԻՎ 14 ԵՎ ԹԻՎ 15 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝ 39.65 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30․07․2020Թ․ N 63-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հաղպատ գյուղի բնակիչ Մհեր Սուրենի Մաթոսյանի դիմումը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

 

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի ակումբի շենքի 1-ին հարկի թիվ 12 և թիվ 13 տարածքներից մի մասը, թիվ 14 և թիվ 15 ոչ բնակելի տարածքները, 3965 քմ ընդհանուր մակերեսով` 10 տարի ժամանակով, տարեկան 40000 դրամ վարձավճարով, տրամադրել Հաղպատ գյուղի բնակիչ Մհեր Սուրենի Մաթոսյանին:
2.
Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու ոչ բնակելի տարածքի վարձակալության իրավունքի պայմանագիր:
3.
Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 30072020թ «Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի ակումբի շենքի 1-ին հարկի թիվ 12 և թիվ 13 տարածքներից մի մասը, թիվ 14 և թիվ 15 ոչ բնակելի տարածքները՝ 39.65  քմ ընդհանուր մակերեսով, վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին» N 63-Ա որոշումը։
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.07 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner