Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-088-008-0009 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.098 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածներով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի VI գլխով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, հաշվի առնելով, որ  քննարկվող հողամասի օգտագործման արդյունավետությունը քաղաքացու կողմից կբարձրացվի, հիմք ընդունելով Գարիկ Սամվելի Փարսադանյանի դիմումը, սեփականության իրավունքի N 15082022-06-0013 վկայականը, համայնքային սեփականության N 2287063 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

համայնքի ավագանին որոշում է. 

1. Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-088-0008-0009 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.098 համակերեսովհողամասի /վկայական N 2287063/, փոխանակությանը քաղաքացի Գարիկ Սամվելի Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Շնող գյուղ, 12-րդ փողոց, 52 հասցեում գտնվող, կադաստրային 06-088-0002-0013 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.132 համակերեսովհողամասի հետ:
2.
Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներումհնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներումբնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:
3.
Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Գարիկ Սամվելի Փարսադանյանի հետ կնքելու հողամասի փոխանակության մասին պայմանագիր:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner