Այսօր: Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 41
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 41


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԱԿՆԵՐ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.06.2014թ. ««Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ  փոխարինման մասին» թիվ 599-Ն որոշման պահանջները, ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ  փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու  մարզի  Ալավերդի  համայնքի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասում գտնվող, «ԲԷՑ» ՓԲ ընկերության սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-002-0273-0010 կադաստրային ծածկագրով, 001309 հա մակերեսով և 06-002-0274-0026 կադաստրային ծածկագրով, 000865 հա մակերեսով վարելահողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական 2 հենասյուների կառուցման ու սպասարկման համար:
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.16 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner