Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՏՎՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 29.09.2023թ. N 1151-Ա, 26.09.2023թ. N 1131-Ա, 15.12.2023թ. N 1431-Ա, 9.09.2023թ. N 1161-Ա, որոշումները, սեփականության իրավունքի N 19012024-06-0056 (գաղտնաբառ՝ NGGNNCLIQQCS), N 14022024-06-0110 (գաղտնաբառ՝ ALAMU1Z5NZJ7), N 15022024-06-0041 (գաղտնաբառ՝ Z7B5AZC1B5N6), N 06112023-06-0046 (գաղտնաբառ՝ HVEWJXVEMADC) վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝

համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 6/3 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 29.09.2023թ. N 1151-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 75.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.1 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-112-0436-0012/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Ռուբեն Հմայակի Նիազյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Թումանյան փողոց, 55/4 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 26.09.2023թ. N 1131-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 85.6 քմ արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կայանը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00412 հա բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0158-0078/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Գրիգոր Կոմիտասի Վելոյանին։
3. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Թումանյան փողոց, 40/10 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 15.12.2023թ. N 1431-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 40.3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00403 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0047-0193/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Վոլոդյա Հենրիկի Հակոբյանին։
4. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 23-րդ փողոց, 21/1 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 29.09.2023թ. N 1161-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 8.5 քմ արտաքին մակերեսով մառանը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.05064 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-060-0050-0007/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Գերասիմ Էդիկի Մելքումյանին:
5. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(841.65 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner