Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1, N 2 հավելվածների: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 01-ից: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 27.11.2017թ. «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 6-Ա որոշումը: |