Այսօր: Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 1
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 1


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2017 թվականի նոյեմբերի 20-ի N 2-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

 

 Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 27-ի անդրանիկ նիստի օրակարգը`  
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու  մասին:
                                                                                                                        
(Զեկ.` Ս. Խեչումյան)   
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի մասին
                                                                                                                          
(Զեկ.` Ս. Խեչումյան)
3.
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու մասին:  
                                                                                                                         
(Զեկ.` Ս. Խեչումյան)
4.
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին:
                                                                                                                          
(Զեկ.` Ս. Խեչումյան)
5.
Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
                                                                                                                           
(Զեկ.` Ս. Խեչումյան)
6.
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորու գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաճաճկուտի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեության դադարեցման մասին:
                                                                                                                            
(Զեկ.` Ս. Խեչումյան)
7.
Ալավերդի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին:
                                                                                                                            
(Զեկ.` Ս. Խեչումյան)

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner