Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Էմմա Ժորայի Տիտանյանիի դիմումը, գրանցված իրավունքի N 2267781 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը և 15.03.2025թ. տրված N 0001 մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ․
1.Կատարել N 2267781 սեփականության իրավունքի վկայականով Էմմա Ժորայի Տիտանյանին պատկանող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց 48 հասցեում գտնվող, 0.0264 հեկտար մակերեսով հողամասի և հողամասում առկա բնակելի տան տեղադիրքերի ճշտում և հաստատել փաստացի ճիշտ տեղադիրքը կադաստրային քարտեզում, համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: