Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Քարկոփ գյուղ, 1-ին փողոց, 1/1 հասցեից բաժնավող գույքերը նվիրել իրենց տիրապետող ֆիզիկական անձանց` համաձայն որոշման հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: