|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2018 թվականի N 36-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի մայիսի 24-ի N 157-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 31-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերականգնվող ավտոմոբիլային ճանապարհի իրացման գոտում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու և օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի տարածքում գտնվող (06-022-0225-0163 ծածկագրով) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Կաճաճկուտ գյուղի տարածքում գտնվող անասնագոմի և զբաղեցրած հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. «Ալավերդի համայնքի 2019 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր»-ը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |
Կողմ -10 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|