Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.04.2024թ N 49-Ա որոշման 17-րդ կետը, սեփականության իրավունքի N 15022024-06-0064 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Էնգելս թաղամաս, 30/8 հասցեում գտնվող, 25.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 30225 (երեսուն հազար երկու հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00212 հա մակերեսով բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0161-0039/՝ 25886 (քսանհինգ հազար ութ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Մարինե Գառնիկի Վարոսյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Մարինե Գառնիկի Վարոսյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: