Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Ալավերդի համայնքի 2019 թվականի պահուստային ֆոնդից պակասեցնել 170.0 հազ. դրամ (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027) և այն ուղղել հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառ (բաժին 08, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, հ/հ 900262000442, հոդված 4251):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: