Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 765-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 765-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԿՈՓ ԳՅՈՒՂ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-111-0001-0034-001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՈՒՅՔԸ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման 18112024-06-0002 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տարանջատված և առանձնացված միավորների հատակագծերը՝

որոշում եմ․

1. Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղ, 1-ին փողոց, 1/1 հասցեում գտնվող, 06-111-0001-0034-001 ծածկագրով  բնակելի շենքից առանձնացվող բնակարաններին տրամադրել հետևյալ փոստային հասցեները․

1.1 Առանձնացված՝ 16.7 քմ մակերեսով բնակարանին տրամադրել համայնք Ալավերդի, Քարկոփ, 1-ին փողոց, 1/1 շենք, 14 փոստային հասցեն,

1.2 Առանձնացված՝ 14.6 քմ մակերեսով բնակարանին տրամադրել համայնք Ալավերդի, Քարկոփ, 1-ին փողոց, 1/1 շենք, 20 փոստային հասցեն,

2. Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղ, 1-ին փողոց, 1/1 հասցեում գտնվող, 06-111-0001-0034-001 ծածկագրով  բնակելի շենքից առանձնացված միավորների գործառնական նշանակությունները հաստատել որպես բնակարաններ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(932.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner