Համաձայն ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտկարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» թիվ 1052-Ա որոշման 7.3.1 կետի 2025 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրում անցկացվելու է «ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն՝ որոշում եմ,
1.Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Շախկուլյանին նշանակել ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ:
Շտաբը կազմավորել համայնքային ծառայությունների բազայի վրա:
2. Ուսումնավարժությունում ընդգրկել համայնքի ղեկավար կազմին, համայնքային տրանսպորտային և կապի, ինժեներական և կոմունալ-տեխնիկական միասնական ծառայությունների, բժշկական , առևտրի և սննդի, էներգետիկայի, բույսերի և կենդանիների, հասարակական կարգի, նյութատեխնիկական մատակարարման, բնակչության հատուկ սպասարկումների ծառայություններին:
3. Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետին.
1) մշակել և մինչև օգոստոսի 15-ը իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման փաստաթղթերը և ապահովել պլանով նշված միջոցառումների սահմանված ժամկետներում կատարումը.
2) համայնքային ծառայությունների ու կազմավորումների ղեկավարների հետ անցկացնել տեսական պարապմունքներ, շտաբային վարժանքներ.
3) ուսումնավարժության անցկացման ընթացքում ապահովել իրավիճակի մասին տեղեկությունների ժամանակին ընդունումը, ամփոփումը, գնահատումն ու շահագրգիռ մարմիններին հասցնումը.
4) նախապատրաստել ղեկավարման կետը.
5) ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին ինձ զեկուցել մինչև օգոստոսի 17-ը:
4. Համայնքային ծառայությունների պետերին.
1) ուսումնասիրել և ճշգրտել ծառայությունների պլաններն ու խնդիրները: Ակտիվորեն համագործակցել ուսումնավարժության ղեկավարման շտաբի հետ.
2) տրանսպորտային և կապի միասնական ծառայության պետին ՝ ապահովել կայուն և անխափան կապ ծառայությունների ու կազմավորումների հետ և պատրաստ վիճակի բերել առկա տրանսպորտային միջոցները` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման և հետևանքների վերացման նպատակով.
3) բժշկական ծառայության պետին` ճշգրտել ծառայության խնդիրներն ու դրանց լուծման կարգը.
4) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության պետին` ճշգրտել ծառայության խնդիրները` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման և հետևանքների վերացման նպատակով.
5) հասարակական կարգի պահպանման ծառայութայն պետին` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման և հետևանքների վերացման նպատակով ճշտել ծառայության խնդիրները, պատրաստ վիճակի բերել ծառայության միջոցները:
6) ինժեներական և կոմունալ-տեխնիկական միասնական ծառայության պետին՝ պատրաստ վիճակի բերել առկա
տրանսպորտային միջոցները` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության
կազմակերպման և հետևանքների վերացման նպատակով:
7) առևտրի և սննդի ծառայության պետին` ճշգրտել ծառայության խնդիրներն ու դրանց լուծման կարգը, արձագանքող ուժերին սննդովև ՎՔՆ-ով ահովելու համար:
5. Ուսումնավարժությունների ղեկավարումն իրականացնել համայնքի կառավարման կետից:
6. Ուսումնավարժությունների անցկացման հսկողությունը թողնում եմ ինձ վրա: