Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.11.2024թ N 129-Ա որոշման 3-րդ կետը, սեփականության իրավունքի N 31102024-06-0041 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Նեղոց, Թբիլիսյան խճուղի, 61/1 հասցեում գտնվող, 273.5 քմ արտաքին մակերեսով տնտեսական սենյակը՝ 345157 (երեք հարյուր քառասունհինգ հազար հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.02735 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-080-0107-0073/՝ 59569 (հիսունինը հազար հինգ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Դավիթ Համլետի Ներկարարյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Դավիթ Համլետի Ներկարարյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: