Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրնքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի՝ որոշում եմ.
1.«Ալավերդի համայնքի Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 08-ին՝ ժամը 11։00-ին, անցկացնել մրցույթ:
2.Հաստատել «Ալավերդի համայնքի Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանին ` սահմանված կարգով իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: