Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 11.10.2024թ N 116-Ա որոշման 3-րդ կետը, սեփականության իրավունքի N 13092024-06-0084 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 23/4 հասցեում գտնվող, 62.3 քմ արտաքին մակերեսով նկուղով անտոտնակը՝ 64 045 (վաթսունչորս հազար քառասունհինգ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00536 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0078/՝ 42 452 (քառասուներկու հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Լիդա Ջանիբեկի Սիմոնյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Լիդա Ջանիբեկի Սիմոնյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: