Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով տրանսպորտային միջոցների YB209141, YB195530, ВЩ678816 տեխնիկական անձնագրերը, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի N 28022022-06-0042 և N 30102019-06-0098 վկայականները, հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊ ընկերության մասնագիտացված փորձագիտական հաստատության փորձագետի կողմից տրված թիվ ԱՊ02/24Ա-035/1, ԱՊ02/24Ա-035/2 և ԱՊ02/24Ա-035/3 գույքերի արժեքի հետազոտության մասին եզրակացությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանինորոշում է.
1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող ներքոնշյալ՝ թվով 5 տրանսպորտային միջոցները, 2 հատուկ տեխնիկաները և 2 անշարժ գույքերը.
1.1 «GAZ 31105-120» մակնիշի, 942 CQ 61 հաշվառման համարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ YB209141, նույնացման համարը` X9631105051269638, թողարկման տարեթիվը 2005, մեկնարկային գինը՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
1.2 «Mitsubishi Pajero 2.4» մակնիշի, 038 CT 61 հաշվառման համարանիշով, թեթև մարդատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ YB195530, նույնացման համարը՝ V25-4404278, թողարկման տարեթիվը 1997, մեկնարկային գինը՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
1.3 «ԳԱԶ» 48321-10 մակնիշի, 893 SU 36 հաշվառման համարանիշով բեռնատար-աղբատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ ВЩ678816, նույնացման համարը՝ XVL48321360000503, թողարկման տարեթիվը 2006, մեկնարկային գինը՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
1.4 «ԳԱԶ» 48321-10 մակնիշի (ԳԱԶ ՍԱԴԿՈ), Ալավերդու համայնքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագիրը բացակայում է, մեկնարկային գինը՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
1.5 «ԳԱԶ» 3308 մակնիշի, Ալավերդու համայնքապետարանին պատկանող բեռնատար ինքնաթափ ավտոմեքենան՝ տեխ. անձնագիրը բացակայում է, մեկնարկային գինը՝ 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
1.6 «ЮМЗ 6» մակնիշի, 88-06 AX պետական համարանիշով Ալավերդու համայնքապետարանին պատկանող հատուկ տեխնիկան (տրակտորը)՝ արտադրության տարեթիվն ըստ տեխնիկական զննության կտրոնում առկա տվյալների՝ 1985թ., մեկնարկային գինը՝ 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
1.7 «JCB 3D» մակնիշի, 0206ԼՏ պետական համարանիշով Ալավերդու համայնքապետարանին պատկանող հատուկ տեխնիկան (էկսքավատոր-ամբարձիչ)՝ տեխ. անձնագիրը բացակայում է, մեկնարկային գինը՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
1.8 Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Շահումյան փողոց, 1 հասցեում գտնվող, 1073 քմ ներքին մակերեսով կաթսայատունը և զբաղեցրած 0.22599 հա մակերեսով կադաստրային 06-003-0017-0002 ծածկագրով հողամասը՝ 8 250 000 (ութ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
1.9 Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 1-ին փողոց, 75 հասցեում գտնվող, 871.8 քմ ներքին մակերեսով անասնաշենքը և զբաղեցրած 0.1002 հա մակերեսով կադաստրային 06-060-0002-0001 ծածկագրով հողամասը՝ 14 000 000 (տասնչորս միլիոն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:
3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին.
3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:
3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: