Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2007թ. N 1032-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի N 125 դրական եզրակացությունը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.00317 հա բնակավայրերի այլ հողատեսքը (ծածկագիր` 06-002-0202-0076) և սահմանազատված 0.00802 հա գյուղատնտեսական արոտավայրը (ծածկագիր` 06-002-0202-0074) փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի հողերի, հետագայում`ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 ԿՎ ԷՀՕԳ փոխարինում ծրագրի շրջանակներում էլեկտրահաղորդման օդային գծի (հենասյուների) կառուցման և սպասարկման համար:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնակրել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: