Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետով, 13-րդ հոդվածի 21-րդ կետով, 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Ջիլիզա բնակավայրի աշխարհագրական տեղադիրքը, ճանապարհների անմխիթար վիճակը, ինչպես նաև հեռավորությունը համայնքի կենտրոնից և մնացած բնակավայրերից՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Ջիլիզա բնակավայրի բնակչությանը ծառայելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, առանց համայնքի կողմից վառելիքի տրամադրման, տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող UAZ 220695-550 մակնիշի վագոն ավտոբուսը:
Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկումը իրականացվելու է վարորդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: