Այսօր: Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 519-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2025 թվականի N 519-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 463–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 03/04/2025թ. N ԱՏ-03042025-06-0524 տեղեկանքը՝

որոշում եմ.

1.Ալավերդի համայնքի ղեկավարի 28.03.2025թ. «N 2284114 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ 0․00397 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 463–Ա որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «N 2284114 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ 0․00397 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 0.000056 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

1.2 Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0037-0001 ծածկագրից առանձնացվող, 0.000056 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.59 Մբ) որոշում N 519-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner