Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 108-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 108-Ա

«ԱՅՐՈՒՄԻ ԼԵՌՆԱԳՈՐԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով «ԱՅՐՈՒՄԻ ԼԵՌՆԱԳՈՐԾ» բաց բաժնետիրական ընկերության գրությունըսեփականության իրավունքի նոր վկայականի ձեռքբերման չափագրման տվյալները՝    

համայնքի ավագանին որոշում է. 

1․ Որպես նվիրատվություն ընդունել Այրումի լեռնագործ ԲԲԸ-ի  կողմից ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքին տրվող,  Ալավերդի  համայնք, Քարկոփ բնակավայր, փողոց 1, շենք  10 հասցեում գտնվող, «Այրումի լեռնագործ» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող,  բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը:
2. Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Այրումի լեռնագործ» ԲԲ ընկերության հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր և կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.17 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner