Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 21.08.2024թ. N 1271-Ա որոշումը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից 25.09.2024թ. տրված N 0009 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 11/09/2024թ. տրված N ԱՏ-11092024-06-1250 տեղեկանքը՝
որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղ, 5-րդ փողոց, 28/2 հասցեում գտնվող, N 1329103 վկայականով գրանցված 0.00624 հա մակերեսով հողամասի սահմաններն ուղղել կադաստրային քարտեզում՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված մասնագիտական եզրակացության և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: