Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող` 2012թ. արտադրության «OGUPRESI» մակնիշի համակարգչի կոմպլեկտը /մոնիտոր, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ/ 210000 (երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով և 2012թ. արտադրության «CANON» մակնիշի բազմաֆունկցիոնալ սարքը /տպիչ, սկաներ, քսերոքս/ 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Հաղպատի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ին՝ կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող` 2012թ. արտադրության «SAMSUNG 19» /ram 4 gb, hdd 500 gb/ համակարգչի կոմպլեկտը /մոնիտոր, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ/ 211000 (երկու հարյուր տասնմեկ հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Աքորիի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին՝ կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով:
3. Հանձնարարել համայքի ղեկավարին՝ կնքելու վերոնշյալ հիմնական միջոց հանդիսացող համակարգիչների և համակարգչային տեխնիկայի անհատույց օգտագործման պայմանագրեր: