|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2021 թվականի N 101-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՋՐԱՎԱԶԱՆ ՓՈՂՈՑ, N 7/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ջրավազան փողոց, N 7/4 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.018342 հա մակերեսով հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 2. Հաստատել մեկնարկային գինը` համաձայն աղյուսակի: 3. Սահմանել` աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ` մեկնարկային գնի 5%-ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(152.35 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|