Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 132-Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Կարապետյանի 11.11.2024թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց 2/2 հասցեում «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ին տրամադրել արտաքին գովազդ տեղադրելու համար թիվ 12 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ-ից գանձել 2024 թվականի 10.12.24 թ - 09.01.25 թ. ժամանակահատվածի համար տեղական տուրք 54000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: