Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1933-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 1933-Ա

ԱՎԵՏԻՔ ԱՐՇԱԿԻ ՕՍՅԱՆԻՆ, ԱԼՎԱՐԴ ՊԱՏՎԱԿԱՆԻ ՋԱՆԻՆՅԱՆԻՆ, ԱՐՇԱԿ ԱՎԵՏԻՔԻ ՕՍՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՔԻ ՕՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՆԵՐԸ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ավետիք Արշակի Օսյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 1442857 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Հագվի բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 17․12․2024թ. տրված տեղեկանքը՝

որոշումը՝

1. Օրինականացնել Ավետիք Արշակի Օսյանին, Ալվարդ Պատվականի Ջանինյանին, Արշակ Ավետիքի Օսյանին և Արմինե Ավետիքի Օսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-058-0008-0017 կադաստրային ծածկագրով,  բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.31105 հա մակերեսով հողամասում, 2015թ. և 2021թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2032EETQLW ծածկագրով հաշվառված օժանդակ շինությունները՝ 84.6 քմ արտաքին մակերեսով (69.1 քմ ներքին մակերեսով) տնտեսական սենյակով ավտոտնակը, 56․7 քմ արտաքին մակերեսով (50․6 քմ ներքին մակերեսով) անասնաշենքը և 8․7 քմ արտաքին մակերեսով պարիսպները, ինչպես նաև բնակելի տան մեջ կատարված 1 հատ դռան, 1 հատ պատուհանի և կառուցված 10 պատի ձևափոխությունները:

2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-058-0008-0017 կադաստրային ծածկագրով, 0.31105 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 փոստային հասցեն:

4. Օրինականացված օժանդակ շինությունների և կատարված ձևափոխությունների համար սահմանված 64362 (վաթսունչորս հազար երեք հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ, արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

6 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.83 Մբ) որոշում N 1933-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner