Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 109-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի , 130-րդ հոդվածի և հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ․
1․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանին 22․ 05․2025 թվականին ազատել աշխատանքից՝ լուծելով նրա հետ՝ 17 մայիսի 2024 թ-ին կնքված թիվ 22 ժամկետային աշխատանքային պայմանագիրը։
2․ Արթուր Հովհաննիսյանի աշխատանքային վերջին օրը համարել 2025 թվականի մայիսի 21-ը։
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Արթուր Հովհաննիսյանի հետ վերջնահաշվարկի կատարումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
5․ Որոշման մեկ օրինակը տրամադրել Արթուր Հովհաննիսյանին։