Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.04.2024թ N 49-Ա որոշման 8-րդ կետը, սեփականության իրավունքի N 02042024-06-0040 վկայականը, վճարման անդորրագրերը՝
Որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Թումանյան փողոց, 40/7 հասցեում գտնվող, 49.4 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբով ավտոտնակը՝ 70247 (յոթանասուն հազար երկու հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00494 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0047-0023/՝ 92759 (իննսուներկու հազար յոթ հարյուր հիսունինը) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Մարինե Սերյոժայի Հովհաննիսյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Մարինե Սերյոժայի Հովհաննիսյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: