Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 17/04/2023թ. N 01/111,6/02819-2023 գրությունը, համայնքի սեփականության իրավունքի N 11082023-06-0058 վկայականը (գաղտնաբառ՝ JSWDB5DEAW7E)
համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի hամայնքի սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 5-րդ փողոց, 19/1 հասցեում գտնվող, 06-058-0101-0008 կադաստրային ծածկագրով, 0.15 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը Ալավերդի համայնքի Հագվի գյուղում նոր կառուցված մոդուլային դպրոցի հետագա զարգացման նպատակով:
2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրաբերության մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: