Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն և 09.08.2007թ. N 1032-Ն որոշումներով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 30082022-06-0046 վկայականը, ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 14.08.2023թ. տրված N 1/փ 236 դրական եզրակացությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0050-0238 ծածկագրում գտնվող, 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների հողեր գործառնական նշանակության համայնքային գերեզմանատան կառուցման և սպասարկման համար:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում նոր գերեզմանոց կառուցելու նպատակով հատկացնել համայնքային սեփականության, կադաստրային քարտեզի 06-002-0050-0238 ծածկագրում գտնվող, 0.2 հա մակերեսով հողամասը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: