|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2020 թվականի N 71-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.05.2020Թ. N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ 1.7 ՄԱՍԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ 30.07.2020Թ. N 60-Ա ՈՐՈՇՄԱՆ 1.8 ՄԱՍՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով,հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 27․05.2020թ. «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 43-Ա որոշման 1․7 մասի՝ «Աքորու նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ նախադասությունը փոփոխել նոր՝ «Լոռու մարզի Աքորու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ անվամբ նախադասությամբ: 2. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 30.07.2020թ․ «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 60-Ա որոշման 1.8 մասը:
|
Կողմ -10 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|