Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ հոդվածների և հիմք ընդունելով քաղաքացի Արտակ Համբարձումյանի դիմումը և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է․
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն , Ալավերդի համայնք, քաղաք Ախթալա , Րաֆֆու փողոց , 2 շենք, 4 բնակարան հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 46,2 քմ մակերեսով անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով ժամանակավոր օգտագործման տրամադրել Արտակ Համբարձումյանին։
2․ Տարածքի վարձակալության արժեքը 1 ամսվա համար սահմանել 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։
3․ Առաջարկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին Արտակ Համբարձումյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր։
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։