Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Անուշ Եղիկյանի դիմումը, գրանցված իրավունքի N 1329101 վկայականը, «Տարոն Վարդանյան Արտուրի» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և 25.04.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ․
1.Կատարել N 1329101 սեփականության իրավունքի վկայականով Անուշ Նարիմանի Եղիկյանի անվամբ գրանցված, կադաստրային 06-112-0052-0031 ծածկագրով գույքի տեղադիրքի ճշտում և կադաստրային քարտեզում արտացոլել ճիշտ տեղադիրքով ու գծային չափերով, համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Պետական գրանցման N 1329101 վկայականում հողամասի մակերեսն ուղղել և հաստատել հողամասի փաստացի ճիշտ 0.0165 հա մակերեսը՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
3.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0052-0031 ծածկագրով հողամասին և հողամասում գտնվող գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 28 փոստային հասցեն։
4.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: