Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հուշարձանների և մշակութային արժեքների վերանորոգում և պահպանում բաժնում նախատեսել 100․0 հազ. դրամ (բաժին 08, խումբ 2, դաս 7, ծրագիր 51, հ/հ 900262000780, հոդված 4819):
1․2 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121065) հոդված 4269-ում նախատեսված ծախսերն ավելացնել 200․0 հազ․ դրամ, հոդված 4241-ում նախատեսված 600․0 հազ. դրամը տեղափոխել հոդված 4269:
2. Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 300․0 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262277027, հոդված 4891):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: