Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Մանուշակ Սերյոժայի Հարությունյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, մատակարար կազմակերպությունների համաձայնությունը, «ԹԻՎ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից 26.07.2023թ. տրված 0-40 տեղեկանքը՝ որոշում եմ.
1.Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0060-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00615 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում գտնվող, մանուշակ Սերյոժայի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված, 61.5 քմ արտաքին մակերեսով (56.1 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ:
2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0060-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00615 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 1999 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023QCDJNW ծածկագրով հաշվառված, 61.5 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը:
3.Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0060-0008 ծածկագրով, 0.00615 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 33/6 փոստային հասցեն:
4.Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Ավտոտնակի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Մանուշակ Սերյոժայի Հարությունյանին օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: