Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2023 թվականի N 107-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-088-0088-0038 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18)  ենթակետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով,  «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով  ՀՀ Լոռու մարզպետարանի 02/02/2023թ. N 01/112,3/00725-2023 գրությունը, համայնքի սեփականության իրավունքի N 26072023-06-0071 վկայականը (գաղտնաբառ՝ SSYGXNNBLSIB) համայնքի ղեկավարի առաջարկությունը

համայնքի ավագանին որոշում է. 

1. Ալավերդի hամայնքի սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 3-րդ փողոց, 1/3 հասցեում գտնվող, 06-088-0088-0038 կադաստրային ծածկագրով, 0.01784 հեկտար մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Թումոն տուփի մեջ» նոր կենտրոն հիմնելու նպատակով:
2.
Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ կնքել հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(312.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner