|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2020 թվականի N 78-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Ալավերդի համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների 2020 թվականի տարեվերջյան գույքագրման արդյունքները հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ 06-002-0006-0016 ծածկագրով, 0.02353 հա մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 8. Արցախի Հանրապետության կառավարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը նվիրաբերություն կատարելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան)
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|