Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 543-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2025 թվականի N 543-Ա

ԱՁ ԿԱՌԼԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՈԽԾ-ի ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել այլ վճարումներ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին մասի համաձայն, պարտավոր եք սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի և Ալավերդի համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 132-Ն որոշման համաձայն պարտավոր եք վճարել համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ  ծխախոտային արտադրատեսակների նմանակների Սայաթ-Նովա   փողոցի 12/3-1  խանութի հասցեի ԱՁ Կառլեն Իսրայելյանը հանդիսանալով 
ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ  ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար վճարող, չի վճարել իր թույլտվության  վճարը, որի արդյունքում 2024 թվականի երկրորդից մինչև չորրորդ եռամսյակների համար գոյացել է 60․000/վաթսուն հազար/  ՀՀ դրամ պարտք:

Ելնելով վերոգրյալից որոշում եմ՝

1. ԱՁ Կառլեն Իսրայելյան (հասցեն՝ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 12/3-1 խանութ) գանձել 60․000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի բյուջեի 900265121310 հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո՝ 2 ամսվա ընթացքում:
4. Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(100.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner