Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով՝ Սասուն Սանասարի Ղուլյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 06022025-06-0038 վկայականը, «ԶԵՆԻԹ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի և շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները, եզրակացությունը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 03․08․2025թ․ թիվ 4952 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0052-0039 ծածկագրով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․08423 հա մակերեսով հողամասը բաժանել՝ 0․02228 հա և 0․06195 հա մակերեսների` համաձայն որակավորում ունեցող կազմակերպության կողմից տրված հատակագծերի։
2. Բաժանված՝ 0.02228 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2/1 փոստային հասցեն, իսկ 0․06195 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա բնակելի տան փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: