Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ռուզաննա Ռոբերտի Թանդիլյան կողմից լիազորված անձ՝ Ռոզա Գագիկի Թուխտարյանի դիմումը, անձնագրի պատճեները, սեփականության իրավունքի N 23022024-06-0005 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասերի և շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները՝
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 90 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0201-0015 ծածկագրով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․07 հա մակերեսով հողամասը բաժանել՝ 0․0680 հա և 0․002 հա մակերեսների` համաձայն որակավորում ունեցող կազմակերպության կողմից տրված հատակագծերի։
2. Բաժանված՝ 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա ավտոտնակին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 90/1 փոստային հասցեն, իսկ 0․0680 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա բնակելի տան փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 90 փոստային հասցեն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: