Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդկետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմիններ բաժնի ծախսերն ավելացնել 1820.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4212 - 900.0 հազ. դրամ, հոդված 4213 - 100.0 հազ. դրամ, հոդված 4251 - 320.0 հազ. դրամ, հոդված 4264 - 500.0 հազ. դրամ), ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերը՝ 1150.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4264):
1.2 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 2970.0 հազ. դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: