Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սեյրան Ռուբենի Շահվերդյանի կողմից լիազորված անձ՝ Վարդան Ասատուրի Մաթոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, 20․04․2024թ․ թիվ 1669 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-014-0309-0017 ծածկագրով 0․21900 հա մակերեսով, 06-014-0310-0091 ծածկագրով 0․85000 հա մակերեսով և 06-014-0301-0023 ծածկագրով 0․12000 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքերի նկատմամբ ֆիզիկական անձ՝ Սեյրան Ռուբենի Շահվերդյանի (ծնված՝ 31․07․1964թ․) հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2․ Անշարժ գույքերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
3․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
4․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: