|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 831-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի՝ որոշում եմ.
1․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում 2025 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով․ 1․1 ՀայաստանիՀանրապետությանԼոռումարզիԱլավերդիհամայնքիավագանու՝ 2025 թվականիմայիսի 26-ի արտահերթթիվ 9 նիստիօրակարգըհաստատելումասին․ 1․2 ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի՝ 2025 թվականի մայիսի 13-ին տեղացած կարկուտի պատճառով տուժած քաղաքացիներին պարարտանյութով աջակցելու նպատակով Ալավերդի համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին․ 1․3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 28 ապրիլի 2025 թվականի՝ ««ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» թիվ 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․ 1․4 Գույքի նվիրատվության մասին․ 1․5 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային մասհանումների (ռոյալթի) ծախսման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|